Զիվան Նախիջևանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիվան Նախիջևանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Զիվան (Cephalaria)
Տեսակ Զիվան Նախիջևանի (C. nachiczevanica)
Միջազգային անվանում
Cephalaria nachiczevanica

Զիվան Նախիջևանի (լատին․՝ Cephalaria nachiczevanica), ակքակազգիներին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ստորին ցողունային տերևները ամբողջական են, իսկ մնացածը՝ 1-2 զույգ եզրային մանր մասերով։ Ամբողջ բույսը խիտ ծածկված է խոզանման մազիկներով։ Ծաղիկները դժգույն դեղին են և հավաքված գլխիկանման ծաղկաբույլերում[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Ջերմուկի շրջակայք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա, բարձրախոտում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղակալում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանները 10 կմ²–ից պակաս է։ Տեսակին, կապված Ջերմուկի առողջարանի շրջակայքում աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվան Նախիջևանի» հոդվածին։