Բոշխ աղքատացած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշխ աղքատացած
Բոշխ աղքատացած
Բոշխ աղքատացած
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ աղքատացած (C. depauperata)
Միջազգային անվանում
Carex depauperata

Բոշխ աղքատացած (լատին․՝ Carex depauperata), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-30 սմ բարձրությամբ և խիտ ճիմ առաջացնող բույս է։ Ցողունից կարճ, նուրբ տերևների լայնությունը 2-4 մմ է։ Հասկիկները 1-2-ն են, վարսանդավորների երկարությունը 1-1,5 սմ է, իսկ առէջավորները՝ 2-3 սմ։ Ծաղկող թփերը, որոնք պարկիկներից կարճ են, կանաչ միջին ջղով և սպիտակ-թաղանթային եզրերով։ Պարկիկների երկարությունը 7-8 մմ է, փայլուն են, եռանիստ, բազմաթիվ ջղերով։ Առջևից՝ խորը, իսկ մեջքի կողմից թեթևակի ճեղքված կտուցը ունի 3 մմ երկարություն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Բագրատաշեն) և Զանգեզուրի (Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 445-900 մ բարձրությունների վրա, անտառում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակի տարածման շրջանը հիմնականում գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ աղքատացած» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ աղքատացած» հոդվածին։