Բոշխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշխ
Carex hirta utricles.jpg
Բոշխ թավոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Carex
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Տարածվածությունը
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 39369
NCBI 13398
EOL 29129

IPNI13626

Բոշխ (լատ.՝ Carex), բոշխազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ։

Նկարագրություն[խմբագրել]

Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։

Տարածումը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են բոշխ սուր (C. acutiformis), բոշխ գեղակազմ (C. gracilis), բոշխ երկառէջք (C. diandra), մարգագետիններում՝ բոշխ տխուր (C. tristis), բոշխ սև (C. nigra), անտառներում՝ բոշխ աղքատիկ (C. depauperata), բոշխ Միքելի (C. michelii), անապատներում՝ բոշխ հաստասռնակ (C. pachystylis), բոշխ թավոտ (C. hirta) և այլ տեսակներ։ Կոճղարմատները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։

Բոշխ Բոհեմի (C. bohemica)-ն հանդիպում է միայն Լոռու սարահարթում (1450 մ բարձրություններում), ճահճուտներում, բոշխ կիլիկյանը (C. cilicica)՝ Վայքի լեռնաշղթայում (2600 մ բարձրություններում), ենթալպյան գոտու ճահճուտներում և առվակների ափերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png