Գարադիոլուս փուփուլիկակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարադիոլուս փուփուլիկակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ենթատրիբա Crepidinae
Ցեղ Գարադիոլուս (Garhadiolus)
Տեսակ Գարադիոլուս փուփուլիկակիր (G. papposus)
Միջազգային անվանում
Garhadiolus papposus

Գարադիոլուս փուփուլիկակիր (լատին․՝ Garhadiolus papposus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Վեգետատիվ զարգացման շրջանը վաղ գարունն է։ Հիմնական արեալը շատ մեծ է և ընդգրկում է Հին միջերկրածովյան շրջանը, որի պատճառով սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարադիոլուս փուփուլիկակիր» հոդվածին։