Կորնգան Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորնգան Թախտաջյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Կորնգան Թախտաջյանի
Լատիներեն անվանում
Onobrychis takhtajan


Կորնգան Թախտաջյանի (լատին․՝ Onobrychis takhtajan), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-90 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ 10-30 մմ երկարությամբ տերևիկները 4-8 զույգ են, նեղ կամ լայն գծային։ Ծաղկակիրները ունեն 6-25 սմ երկարություն։ Ծաղկաբույլը ծաղկելուց հետո երկարացող է։ Բաժակը մերկ է, ատամիկները երկարավուն-եռանկյուն են, միայն ներքևի կեսում՝ եզրերից վեր ուղղված թարթիչներով։ Պսակը վարդագույն սպիտակ է, կամ սպիտակ։ 0,5-1,5 մմ երկարությամբ ունդերը նստադիր են, հակաեռանկյուն կամ կիսակլոր, խիտ և առսեղմ թավոտ, փշերը կատարի և սկավառակի վրա 1-5-ական են, մեջքային կարը ուղիղ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Տիգրանաշեն, Զանգակատուն, Ուրծալանջ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Այարի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, մարգագետնատափաստանում, խճաքարոտ և կրաքարային լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացման տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.