Զանգակ կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակ կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակ կովկասյան (C. caucasica)
Միջազգային անվանում
Campanula caucasica

Զանգակ կովկասյան (լատին․՝ Campanula caucasica), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ 10-20 սմ բարձրությամբ ցողունները ուղիղ կանգնած են։ Ծաղկակիրները 1 (3)-(7) 10 հատ են, խմբված կապտամանուշակագույն հուրանանման ծաղկաբույլերում։ Վարդակի և ստորին ցողունային տերևները լայն-նշտարաձև են, ձգված կոթունի և թիթեղի երկարությամբ 1-2-ին հավասար[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում՝ Սոթք գյուղի շրջակայքում։ Տեսակի հիմնական պոպուլյացիան գտնվում է Կովկասի գլխավոր լեռնաշղթայի արևելյան ծայրամասում։ Հայտնի է երկու աճելավայրեր Ղարաբաղում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 2150-2250 մ բարձրությունների վրա, ենթալպյան գոտում, մարգագետնատափաստանում քարերի մեջ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր արեալի հարավային սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփուխություններ՝ կապված Սոտքի ոսկու արդյունահանման կոմբինատի գործունեության ընդկայնման և արածեցման հետ։ Ընդգրկված չէ Հայասատնի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ կովկասյան» հոդվածին։