Jump to content

Զանգակ (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակ (այլ կիրառումներ)


Զանգակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
L., 1753

Զանգակ (լատին․՝ Campanula), զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
զանգակ

Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ վարդակավոր։ Ծաղկաբույլը ողկուզաձև է, հուրանանման, վահանաձև կամ գլխիկանման, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն, ձուլաթերթ, զանգականման[1]։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), կաուչուկանման նյութ և այլն, կան նաև մոլախոտեր և կերաբույսեր։ Եղազարդիչ է և մեղրատու։ Պատկանում է Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին։

Զանգակածաղկի տարբեր տեսակների բարձր դեկորատիվ սորտերն աչքի են ընկնում արագ և հեշտ բազմացումով, ինչպես նաև աճման պայմանների նկատմամբ խիստ ցածր պահաջկոտությամբ։ Չնայած այս մեծ առավելություններին, այնուամենայնիվ զանգակածաղիկը դեռևս մեզ մոտ շատ քիչ է տարածված։

  • Զանգակ միամյան (C.erinus) Սյունիքի մարզում հազվադեպ հանդիպող տեսակ է, աճում է ստորին լեռնային գոտու կրաքարային ժայռերի վրա։
  • Զանգակ Կարակուշին (C. karakuschensis) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է, հանդիպում է Վայոց ձորի մարզում՝ ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնայինը (2900-3000 մ բարձրություններում), կրաքարային ժայռերի վրա, ճեղքերում։
  • Զանգակ Մասալսկուն (C. massalskyi) Հայկական լեռնաշխարհի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արագածոտնի մարզում (Արտենի), աճում է ժայռերի վրա։

Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Մշակվում է կտրած ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք ջրի մեջ դիմանում են 10-12 օր։ Լավ է ծաղկում ջերմատներում՝ թաղարների մեջ կամ դարակների վրա։ Օգտագործվում է նաև միքսբորդերների, ղևանդների և խմբավորումների համար։ Տնկումը կատարվում է արևոտ, լուսավոր հողամասերում, չնայած որ վատ չի զգում նաև կիսաստվերում։ Սովորաբար տնկում են բույսերից 30-35 սմ հեռավորության վրա։ Նախընտրում է պարարտ սննդանյութերով հարուստ հողերը։ Պահանջկոտ է նաև խոնավության նկատմամբ։ Բազմացվում է գլխավորապես սերմերով, իսկ բազմամյաները նաև թփիկների բաժանումով և արմատածիլերով։ Ցանքը ջերմատներում կատարվում է գարնանը՝ ցանկարկղերի մեջ կամ ուղղակի տաք ջերմոցի գրունտում։

Սերմերը փոքր են, տարբեր ձևերի և գույների, տափակ, օվալաձև, գորշ-դարչնագույն և բաց դեղնագույն։ Մեկ գրամում C.carpatika-ն պարունակում են մոտավորապես 13.000 սերմնահատիկ, իսկ C.medium-ը՝ 5000 հատիկ։ Ծլում են 10-15 օրում, ծլունակությունը պահպանում է 3 տարի։

Նույն տեղում կարելի է մշակել 5 տարուց ոչ ավելի։

Զանագակածաղիկների տեսակները և ձևերը շատ-շատ են։ Միայն Միջերկրական ծովի ավազանում դրանց թիվը հասնում է մոտավորապես 250-ի։ 10-20 տեսակ կա Հյուսիսային Ամերիկայում։ Քիչ չի դրանց թիվը նաև Կենտրոնական Եվրոպայում ու Սիբիրում։ Դեղձատերև խոշորածաղիկ զանգակածաղիկի (C. persicifolia L.) հայրենիքը Եվրոպան է և Սիբիրը։ Ամենադեկորատիվ տեսակներից մեկն է, որի բարձրությունը տատնվում է 70-100 սմ-ի սահմաններում։ Աչքի է ընկնում սպիտակ, երկնագույն, բաց մանուշակագույն, հասարակ կամ լիաթերթ ծաղիկներով։

Իր գեղեցկությամբ հատկապես աչքի է ընկնում լիաթերթ թագիկավորի(C. v. coronata)սպիտակ և կապույտ ծաղիկներ կրող Մերխեյմ կոչվող ձևը,որը պատկանում է վերընշված տեսակին:Բարձրուլյունը հասնու է 1 մ-ի։

Բրգաձև (C. pyramidalis L.) զանգակածաղիկը մշակվում է որպես երկամյա կամ եռամյա բույս։ Հայրենիքը Միջերկրական ծովի ավազանն է։ Բարձրությունը հասնում է 1-1,5 մ-ի, ծաղկում է մանուշակագույն, երկնագույն և սպիտակ ծաղիկներով։ Օգտագործվում է գազոնների ֆոնի վրա մեկական կամ խմբերով տնկելու, ինչպես նաև միքսբորդերներում, կտրած ծաղիկներ ստանալու համար և այլն։

Կարպատյան զանգակածաղկի (C. carpatica Jacq.) հայրենիքը Կարպետյան լեռնաշխարհը և Հունգարիան է։ Բարձրությունը հասնում է 40-50 սմ-ի։ Դեղձատերևավորի նման ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսից սեպտեմբեր, սպիտակ կամ կապույտ ծաղիկներով։

Ցրտադիմացկուն, կարճահասակ զանգակածաղիկներից մեկն է C. pusilla Hänke-ն, որի բարձրությունը հասնում է 10-12 սմ-ի, ծաղկում է սպիտակ կամ երկնագույն ծաղիկներով։ Հայրենիքը Ալպյան լեռներն են։ Օգտագործվում է գորգային ձևավորումներում և եզրագծերի համար։

Զանգակածաղիկների մեջ աչքի ընկնող տեղ է գրավում նաև C. medium L.-ը, որի հայրենիքը Եվրոպան է։ Այս բույսի բարձրությունը հասնում է 50-90 սմ-ի, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Երկամյա բույս է, ծաղկում է միայն երկրորդ տարում, սպիտակ, վարդագույն, կապույտ և մանուշակագույն ծաղիկներով, որոնք հասարակ կամ լիաթերթ են։ Հանդիպում են նաև թագիկավոր ձևեր՝ կրկնակի պսակով։ Այս տեսակը մեր պայմաններում հաջողությամբ ձմեռում է բաց գրունտում։ Մշակվում է կտրած ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք ջրի մեջ դիմանում են 10-12 օր։ Լավ է ծաղկում ջերմատներում՝ թաղարների մեջ կամ դարակների վրա։ Օգտագործվում է նաև միքսբորդերների, ղևանդների և խմբավորումների համար։ Տնկումը կատարվում է արևոտ, լուսավոր հողամասերում, չնայած որ վատ չի զգում նաև կիսաստվերում։ Սովորաբար տնկում են բույսը բույսից 30-35 սմ հեռավորության վրա։

Նախնտրում է պարարտ, սննդանյութերով հարուստ հողերը։ Պահանջկոտ է նաև խոնավության նկատմամբ։

Campanula persicifolia

Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 400), Հայաստանում՝ 21 տեսակ՝ զանգակ Ձանգեզուրի (C. zangezura), զանգակ Բայերնի (C.bayemiana), զանգակ եռատամ (C. tridentata), զանգակ լայնատերև (C. latifolia) և այլն։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ վայրերում, բարձրլեռնային զանգվածներում առաջացնում ալպյան գորգեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колокольчик на сайте Энциклопедия декоративных садовых растений

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Каден Н. Н., Терентьева Н. Н. Этимологический словарь латинских названий растений, встречающихся в окрестностях агробиостанции МГУ "Чашниково" / Под ред. канд. филол. наук, доцента В. И. Мирошенковой. — М: Издательство МГУ, 1975. — С. 38. — 203 с. — 2050 экз.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ (բույս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ (բույս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 655