Կուրկուրան կարճաթև
Կուրկուրան կարճաթև | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Hedysarum micropterum
|
Կուրկուրան կարճաթև (լատին․՝ Hedysarum micropterum), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-30 սմ բարձրությամբ, թխակապույտ առսեղմ թավոտ բազմամյա բույս է։ Ցողունները ճյուղավորված են։ Տերևիկները 4-9 զույգ են, գծային, վերևից՝ մերկ, ներքևից՝ թավոտ, 15-40 մմ երկարությամբ և 1,5-2 լայնությամբ։ Ծաղկաբույլը սակավածաղիկ է։ 10-11 մմ երկարությամբ պսակը վարդագույն է։ Ունդերը բաղկացած են 1-3 մասերից, որոնք խիտ ալյուրանման–խավոտ և խոզանավոր են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի (Ուրծի լեռնածղթա, Զովաշեն, Դվին, Երանոս, Վեդի, Երսախ, Ուրցաձոր գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700–1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային և ավազային հողերի վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|