Մեխակ Գրոսհայմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխակ Գրոսհայմի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Caryophylleae
Ցեղ Մեխակ (Dianthus)
Տեսակ Մեխակ Գրոսհայմի (D. grossheimii)
Միջազգային անվանում
Dianthus grossheimii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Մեխակ Գրոսհայմի (լատին․՝ Dianthus grossheimii), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-40 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Ունի 12-17 մմ երկարությամբ բաժակ։ Ծաղկաբույլերում ծաղիկները վահանիկանման են կամ միայնակ։ Ծաղկակից թփերը 4-6 (8) հատ են։ Պսակաթերթերը վարդագույն են, ծիրանագույն, անհավասար ու ատամնեզր, վերևում ունեն մազիկներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևան, Արգիճի) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Քարվանսարայի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, լեռնային տափաստանում և մարգագետնատափաստանում, մարգագետիններում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին պայմանների փոփոխություն գյուղատնտեսական հանդակների և ռեկրեցիայի ինտենսիվացման պատճառով սպառնում է աճելավայրերի կրճատման վտանգ ։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ Գրոսհայմի» հոդվածին։