Արգիճի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արգիճիից)
Jump to navigation Jump to search
Արգիճի
Argichi River (7).jpg
Բնութագիր
Երկարություն51 կիլոմետր
Ավազանի մակերես384 կմ²
Ջրի ծախս5,18 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԳնդասար
 · Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱյրիջա Արևմտյան, Գայլաձոր, Կեռջուր, Քարաձի, Այրիջա Արևելյան և Այրիջա Միջին
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Արգիճի, Ադիաման, Ադյաման, Աղրի, Աղրիչայ, Այրի, Այրիչայ, Այրիջա, Ատիյամանչայ, Արգիճա, Արգիջի, Իշխանագետ, Կոթիգետ, Մաղարախանե[1], գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է[2], ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 405 — 992 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 17 — 150 էջ։
  3. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 144 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։