Հիրիկ նեղգծային
Հիրիկ նեղգծային | |
Հիրիկ նեղգծային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) |
Տեսակ | Հիրիկ նեղգծային (I. acutiloba) |
Միջազգային անվանում | |
Iris acutiloba |
Հիրիկ նեղգծային (լատին․՝ Iris lineolata), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-15 սմ բարձրությամբ կոճղարմատավոր, գեղազարդային բույս է։ Տերևները նեղ-մանգաղաձև են, հաճախ` ուժեղ ոլորված։ 4-5 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ ծաղկապատի արտաքին մասերի ետծալը սրագագաթ է, բաց գույնի բարակ մուգ ջղերով, կիսակլորավուն պուտով, իսկ 4-5 (6) սմ երկարությամբ, 1,5-2 սմ լայնությամբ ներքինները` սրածայր, բաց մոխրագույն, մուգ դարչնագույն մանուշակագույն ջղերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում տարածված է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սիսիան և Գորիս քաղաքների շրջակայք, Վաղատին, Շուրնուխ, Ներքին Հանդ, Շիկահող, Որոտան գետի կիրճ)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Հարավարևելյան Անատոլիայում և Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում` ծովի մակարդակից 800-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանում, շիբլյակում, մարգագետիններում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահողի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նեղգծային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նեղգծային» հոդվածին։ |
|
|