Անողնուցուկ Գրոսհեյմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անողնուցուկ Գրոսհեյմի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Ցեղ Puccinellia
Տեսակ Անողնուցուկ Գրոսհեյմի (P. grossheimiana)
Միջազգային անվանում
Puccinellia grossheimiana

Անողնուցուկ Գրոսհեյմի (լատ.՝ Puccinellia grossheimiana), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-60 սմ բարձրությամբ, ուղիղ, սովորաբար մանուշակագույն ցողուններով, ճիմ առաջացնող բազմամյա խոտաբույս է: Տերևաթիթեղները խոզանաձև ոլորված են: Ընդհանուր ծաղկաբույլը մազանման ոլորված ճյուղիկներով շատ փուխր հուրան է: 2,5-3,5 մմ երկարությամբ ստորին ծաղկային թփերը սրացած են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի ափեր) և Երևանի (Արարատ) ֆլորիստիկական շրջաններում: Տեսակը հանդիպում է նաև Կենտրոնական և Արևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտի` ծովի մակարդակից 700-2100 մ բարձրությունների վրա, լճերի և գետերի ափերին, հղկված գլաքարերի և մերկացած գրունտների վրա: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Համարվում էր անհետացած Գիլլի լճի չորացումից հետո: Ավելի ուշ հայտնաբերվել են նոր պոպուլյացիան եր Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրում: Ներկայումս տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պոպուլյացիաների մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6