Երեքնուկ նեղատերև
| Երեքնուկ նեղատերև | |
Երեքնուկ նեղատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Trifolieae |
| Ցեղ | Երեքնուկ (Trifolium) |
| Տեսակ | Երեքնուկ նեղատերև (T. angustifolium) |
| Միջազգային անվանում | |
| Trifolium angustifolium | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Երեքնուկ նեղատերև (լատիներեն՝ Trifolium angustifolium), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-60 սմ բարձրությամբ միամյա թավոտ բույս է։ Տերևիկները գծային են, մինչև 8 սմ երկարությամբ, 2-4 մմ լայնությամբ։ Ծաղկաբույլը միայնակ է, հասկանման, ունի 1,5-8 սմ երկարություն։ Բաժակը խիտ թավոտ է, երախում կոշտուկային հաստացումով և ճեղքանման նեղացած։ Ատամիկները բզաձև են, պտղի ժամանակ աստղաձև դասավորված։ Պսակը վարդագույն է, բաժակին հազիվ գերազանցող, 10-12 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի, Ճակատենի, Ներքին Հանդի, Ծավի շրջակայք)։ Աճում է նաև Դաղստանում, Հարավային Կովկասում, Ղրիմում, միջերկրածովյան ավազանում, Մակրոնեզիայում, Անատոլիայում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, թփերի մեջ, անտառների եզրերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ նեղատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ նեղատերև» հոդվածին։ |
| ||||||
|