Երուկաստրում Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուկաստրում Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Երուկաստրում (Erucastrum)
Տեսակ Երուկաստրում Թախտաջյանի (E. takhtajanii)
Միջազգային անվանում
Erucastrum takhtajanii

Երուկաստրում Թախտաջյանի (լատին․՝ Erucastrum takhtajanii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-40 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Ծաղիկները դեղին են։ Պատիճները ունեն 15-45 մմ բարձրություն[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի (Գողթ, Գառնի, Զովաշեն, Ողջաբերդ, Իլկասար, Երասխի լեռնաշղթա, «Էրեբունի» պետական արգելոց) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդարդակից 700-1900 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, տափաստաններում, կիսաանապատներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ բույս է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Տեսակին , կապված անթրոպոգեն գործոնների, հատկապես ակտիվ տնտեսական գործունեության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաներում ընդգրկված չէ[1]։

Աճելավայրերի մի մասը պահպանվում է «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.