Տուղտավարդ Ղարսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուղտավարդ Ղարսի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Malveae
Ցեղ Տուղտավարդ (Alcea)
Տեսակ Տուղտավարդ Ղարսի (A. karsiana)
Միջազգային անվանում
Alcea karsiana

Տուղտավարդ Ղարսի (լատ.՝ Alcea karsiana), փիփերթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ ոսկեգույն պարզ աստղաձև երկծայր մազիկներով ծածկված, 30-100 սմ բարձրությամբ գեղազարդային բազմամյա բույս է: Օգտագործվում է նաև որպես դեղաբույս: Տերևները ավելի խիտ թավոտությունից ներքևից գունատ են: 5-7 սմ տրամագծով ծաղիկները մեծ են, հնգատիպ սպիտակ պսակաթրթերով: Ենթաբաժակն ունի 10-12 մմ երկարությամբ բաժակից կարճ և երկարավուն եռանկյուն թերթեր: Տրոհված պտուղը կազմված է 18-40 միասերմ մերիկարպիումներից: Սերմերը երիկամաձև են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Վերին Ախուրյանի (Գթաշեն գյուղ) և Շիրակի ֆլորիստիկական շրջաններում (Հոռոն, Լենգէսի շրջակայք, Քաչալսար): Ընդհանուր արեալն ընդգրկում է Հյուսիսարևելյան Անատոլիան (Արդահան, Կարաուրգան, Քարակուրտ)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին, վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2600 մ բարձրությունների վրա, ինչպես նաև լեռնային տափաստաններում, ժայռոտ լեռնալանջերին և չոր քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6