Տուղտավարդ
Տուղտավարդ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Malveae |
Ցեղ | Տուղտավարդ (Alcea) L., 1753 |
Տուղտավարդ (լատ.՝ Alcea), մոլոշավարդ, սուլթան վարդ, տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը մերկ է կամ մազմզոտ, կանգուն, բարձրությունը՝ 50-250 սմ։ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, բաց դեղնավուն, մուգ կարմրավունից մինչև բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը տրոհվող է՝ կազմված բազմաթիվ (18-40) միասերմ պագիկներից։ Սերմերը երիկամաձև են։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝
- Տուղտավարդ դեղնականաչ (լատ.՝ A. flavovirens),
- Տուղտավարդ կնճռոտ (լատ.՝ A. rugosa),
- Տուղտավարդ Սոսնովսկու (լատ.՝ A. sosnovskyi),
- Տուղտավարդ Ղարսի (լատ.՝ A. karsiana) և այլն։
Մշակվում է՝
- Տուղտավարդ վարդագույնը (լատ.՝ A. rosea)։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն։
Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսի վերգետնյա մասը պարունակում է բազմաշաքարներ (գլյուկոզ, ռամևոզ, արաբինոզ ), ածխաջրեր, վիտամիններ և այլն։ Արմատներից պատրաստված խյուսով բուժում են թարախապալարները (արագ հասունացնում է) և վերքերը։ Ծաղիկների Եփուկն օգտագործում են տիֆի և այլ տենդային հիվանդությունների ժամանակ։ Կիրառվում է գեղազարդիչ ծաղկաբուծության մեջ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Штокроза на сайте USDA NRCS(անգլ.) Проверено 18 октября 2008 г.
- Штокроза на сайте Энциклопедия декоративных садовых растений Проверено 18 октября 2008 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|