Հիրիկ սիբիրյան
| Հիրիկ սիբիրյան | |
Հիրիկ սիբիրյան | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
| Ենթաընտանիք | Iridoideae |
| Տրիբա | Irideae |
| Ցեղ | Հիրիկ (Iris) |
| Ենթացեղ | Limniris |
| Տեսակ | Հիրիկ սիբիրյան (I. sibirica) |
| Միջազգային անվանում | |
| Iris sibirica | |
Հիրիկ սիբիրյան (լատիներեն՝ Iris sibirica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղազարդային, կոճղարմատովոր բույս է։ Ցողունն ունի 40-70 (100) սմ բարձրություն։ Տերևները նեղ գծային են, ցողունից կարճ։ Ծաղիկները 2-3 հատ են և գտնվում են ծաղկասլաքի գագաթում, խոշոր են, կապույտ 6-9 սմ տրամագծով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի, Լոռու և Իջևանի ֆլորիստիկական շրջաններում։ Տարածված է նաև Կովկասում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, գետերի և լճերի մոտ, անտառներում։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Պոպուլյացիայի արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Գերարածեցման պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ հիշատակվում էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ սիբիրյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ սիբիրյան» հոդվածին։ |
| ||||||
|