Փայլուկ Ֆորսթերի
Փայլուկ Ֆորսթերի | |
Փայլուկ Ֆորսթերի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Կնյունազգիներ (Juncaceae) |
Ցեղ | Luzula |
Տեսակ | Փայլուկ Ֆորսթերի (L. forsteri) |
Միջազգային անվանում | |
Luzula forsteri |
Փայլուկ Ֆորսթերի (լատին․՝ Luzula forsteri), կնյունազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-40 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ 1,5-8 մմ լայնությամբ տերևները տափակ են, գծային և եզրերից ցրված մազոտ։ 3,5-5 մմ երկարությամբ ծաղիկները մանր են, գտնվում են միայնակ կամ խմբված դեպի վեր ուղղված հովանոցանման-հուրանային ծաղկաբույլում։ Սերմերը խոշոր հավելուկով են և երբեմն ունենում են սերմին հավասար երկարություն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Խուստուփ լեռան վրա։ Աճում է նաև Փոքր Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված սահմանափակ տարածման և աճելավայրի պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայլուկ Ֆորսթերի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայլուկ Ֆորսթերի» հոդվածին։ |
|
|