Jump to content

Խուստուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խուստուփ լեռից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուստուփ (այլ կիրառումներ)
Խուստուփ
Խուստուփ լեռան համայնապատկերը Կապան քաղաքից
Տեսակլեռ
ԵրկիրՀայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԽուստուփ-Կատարի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից3201 մ

Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում[1]։ Ունի 3201 մ բարձրություն[2]։

Խուստուփ լեռը հայտնի է նաև Խստուփ, Խուսդուփ, Խուստուպ, Խուստուֆ, Կուստուփ անուններով[3]

Երկրաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուստուփը կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների և քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը[4]։

Հետաքրքիր դրվագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ ռազմական, հասարակական գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սյունիքի մարզի մասին Խուստուփ Հեռուստաընկերության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 57 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 825 — 992 էջ։
  4. «Կապան քաղաքի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Գարեգին Նժդեհ (1886-1955)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուստուփ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 102