Գազ ամբողջատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ ամբողջատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ ամբողջատերև (A. holophyllus)
Միջազգային անվանում
Astragalus holophyllus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Գազ ամբողջատերև (լատին․՝ Astragalus holophyllus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցողուն բույս է, որի ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակից։ Տերևները պարզ են, կարճ տերևակոթով, ձվաձև-կլոր կամ համարյա երիկամաձև, երկու կողմից խիտ առսեղմ խավոտ։ Ծաղկակիրները մինչև 5 սմ երկարությամբ են և ունեն 3-7 ծաղիկներ։ Պսակը դեղին է։ Ունդերը էլիպսաձև երկարավուն են, 4-5 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ։ Տեսակը առանձնահատուկ տաքսոնոմիկ դիրք ունի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս լեռնագագաթ, Երախի և Ուրծի լեռնաշղթաներ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, մերգելային կրաքարերից կազմված չոր խճաքարոտ լանջերին, ավազային անապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Աճելավայրերից մեկը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.