Ոզնաթուփ մեխակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոզնաթուփ մեխակի
Ոզնաթուփ մեխակի
Ոզնաթուփ մեխակի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Արճճախոտազգիներ (Plumbaginaceae)
Տրիբա Staticeae
Ցեղ Acantholimon
Տեսակ Ոզնաթուփ մեխակի (A. libanoticum)
Միջազգային անվանում
Acantholimon libanoticum

Ոզնաթուփ մեխակի (լատ.՝ Acantholimon caryophyllaceum), արճճախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձիկանման կիսագնդաձև թփիկ է: Բարձիկները փուխր են, տերևակալված տերևները՝ փշոտ ու սուր: Հասկի առանցքը գալարաձև է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Քարվանսարայի շրջակայք, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Ենգիջա, Մարտիրոս, Խնձորուտ, Արինջ գյուղերի շրջակայք): Աճում է նաև Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1600-2600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ խճաքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6