Յուղասունկ կվենու
| Յուղասունկ կվենու | |
Յուղասունկ կվենու | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Սնկեր (Fungi) |
| Տիպ/Բաժին | Բազիդիավոր սնկեր (Basidiomycota) |
| Ենթատիպ | Agaricomycotina |
| Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
| Կարգ | Boletales |
| Ընտանիք | Suillaceae |
| Ցեղ | Յուղասնկեր (Suillus) |
| Տեսակ | Յուղասունկ կվենու (S. grevillei) |
| Միջազգային անվանում | |
| Suillus grevillei | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Յուղասունկ կվենու (լատին․՝ Suillus grevillei), Boletaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոռիզա գոյացնող համեղ, ուտելի սունկ է։ 3-14 սմ տրամագծով, գորշավուն, աղյուսագույն, դեղնակիտրոնագույն կամ ժանգագույն, բարձիկաձև գլխարկը սկզբում ուռուցիկ է, հետո տափակ, լայն թմբիկով, լորձնային, ծածկոցի մնացորդներով, որը հասնում է մինչև կրկնակի օղակը։ Օղակի ներքին մասը լորձնային է, իսկ արտաքինը՝ փառանման, հաստ։ Սնկի հաճելի հոտով և համով պտղամիսը գլխարկում բաց դեղին է, ոտիկում՝ կիտրոնագույն։ Նեղ, դեղնավուն խողովակները կպչելիս դառնում են մոխրագույն։ Դեղին, օղակից վերև սպիտակ գույնի, օղակից ներքև՝ դարչնագույն, հատիկավոր ոտիկը 6-10 x 1,5-3 սմ է։ Սպորափոշին դեղնաշագանակագույն է, իսկ Էլիպսաձև, հարթ սպորները՝ 7,5-10-12 x 3-4 մկմ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Լոռու («Գյուլագարակի սոճի» պետական արգելավայրի տարածք) ֆլորիստիկական տարածքում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Հայաստան)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է եզակի առանձնյակներով, 1200-1400 մ բարձրությունների վրա, հողի վրա, փշատերև անտառներում, օգոստոս ամսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Պահպանվում է «Գյուլագարակի սոճի» պետական արգելավայրում համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուղասունկ կվենու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուղասունկ կվենու» հոդվածին։ |
| ||||||||||