Խենորին գերեյական
Խենորին գերեյական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Chaenorhinum gerense
|
Խենորին գերեյական (լատին․՝ Chaenorhinum gerense), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2-15 սմ երկարությամբ, կորացած կամ տարածված, գալարաձև, թույլ ճյուղավորված ցողուններով միամյա բույս է։ Տերևները ձվաձևից մինչև լայն նշտարաձև են, ցողունի ստորին մասում հակադիր ու կոթունավոր, իսկ վերին մասում՝ հերթադիր ու նստադիր։ Ծաղկաբույլը փուխր ողկուզանման է։ Սպիտակավուն ծաղիկները զիգոմորֆ են և վերևից 2 մանուշակագույն գծերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Արփա գյուղերի միջև)։ Աճում է նաև Ղարաբաղում, Կիպրոս կղզու վրա, Իրաքում և Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրությունների վրա, ուղղաձիգ ժայռերի ճեղքերին, կրաքարերի վրա։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա Արփա գետի կիրճից։ Տարածման և բնակության շրջաններիի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.