Եղեսպակ փշոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղեսպակ փշոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Եղեսպակ (Salvia)
Տեսակ Եղեսպակ փշոտ (S. spinosa)
Միջազգային անվանում
Salvia spinosa

Եղեսպակ փշոտ (լատ.՝ Salvia spinosa), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, եթերայուղատու բույս է, որն ունի 40-50 սմ բարձրություն: Տերևները պարզ են, խոշոր, նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն: Ծաղկաբույլերը հուրանաձև են: Ավելի քան 20 մմ երկարությամբ ծաղիկները երկշուրթ են: Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ է: Պսակը սպիտակ է, երկար խողովակով, երկշուրթ ետծալով: Էրեմներն ունեն մոտ 3 մմ երկարություն և համարյա սև են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Հացավան, Զովաշեն) ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը, միջերկրածովյան ավազանի հարավային մասը, Փոքր և Միջին Ասիան, Իրանը[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-1300 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանի չոր քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6