Մերկապոչուկ թեքահասկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկապոչուկ թեքահասկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Մերկապոչուկ թեքահասկ (Psilurus)
Trin., 1820

Մերկապոչուկ թեքահասկ (լատին․՝ Psilurus incurvus), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակ մերկ ցողուններով միամյա խոտաբույս է, որն ունի 7-30 սմ բարձրություն։ Տերևաթիթեղները կարճ են, նեղ գծային, տերևապատյանները՝ համարյա մինչև հիմքը ճեղքված։ Ծաղկաբույլը հասկ է՝ շատ բարակ նուրբ գալարաձև կամ աղեղնաձև թեքված։ 2,5-7 մմ երկարությամբ ստորին ծաղկային թեփն ունի քիստ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Մեղրի, Նյուվադի)։ Կովկասում աճում է նաև Ադրբեջանում, Նախիջևանում, Միջերկրածովյան ավազանում, Հարավարևմտյան, Միջին և Կենտրոնական Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-700 մ բարձրություններում, ինչպես նաև չոր քարքարոտ կամ մանրահողային լանջերին, գետերի չորացած հուների երկարությամբ, գետեր հղկված գլաքարերի և քարաթափվածքների վրա։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 100 կմ²-ից պակաս է։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկապոչուկ թեքահասկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկապոչուկ թեքահասկ» հոդվածին։