Երկպտղիկ սեղմված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկպտղիկ սեղմված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Chorisporeae
Ցեղ Երկպտղիկ (Diptychocarpus)
Տեսակ Երկպտղիկ սեղմված (D. strictus)
Միջազգային անվանում
Diptychocarpus strictus

Երկպտղիկ սեղմված (լատին․՝ Diptychocarpus strictus), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, որն ունի 10-40 սմ բարձրություն։ Ստորին մասում հաճախ թավոտ է, հազվադեպ՝ մերկ։ Տերևները գծային են կամ փետրաձև՝ բաժանված գծային մասերի։ Ծաղկաթերթերը գծային են, ծիրանագույն։ Պատիճների երկարությունը 25-80 մմ է, կտուցը կարճ է՝ 3-10 մմ երկարությամբ, ստորինները չբացվող են, իսկ վերինները՝ բացվող կամ բոլոր պատիճները միանման՝ չբացվող կամ բացվող։ Սերմերը միաշարք են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Երասխի շրջակայքում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Նախիջևանը (Նախիջևան, Նեհրամ, Ջուլֆա), Միջին Ասիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, կավային, թույլ աղակալած հողերում, աղբոտ տեղերում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Բացակայում է նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.