Կալախոտ կասպիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալախոտ կասպիական
Կալախոտ կասպիական
Կալախոտ կասպիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բաբախայիններ (Salicornioideae)
Տրիբա Salicornieae
Ցեղ Կալախոտ (Kalidium)
Տեսակ Կալախոտ կասպիական (K. caspicum)
Միջազգային անվանում
Kalidium caspicum

Կալախոտ կասպիական (լատին․՝ Kalidium caspicum), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-17 սմ բարձրությամբ մոխրականաչ, հերթադիր, հատվածավոր ընձյուղներով կոճղարմատավոր կիսաթուփ բույս է։ Տերևները սուր են, մսալի թմբիկների ձևով, հերթադիր, ներքև սահող, ցողունագիրկ։ Հասկիկների երկարությունը 5-10 մմ է և հիմնականում լինում են նստադիր, գագաթնային։ Ծաղկապատը ունի 4 բարձր սերտաճած մաս և 2 առէջ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Էջմիածին, Երասխ)։ Տարածված է նաև Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, փորփոշ աղուտներում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Տարածման շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալախոտ կասպիական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալախոտ կասպիական» հոդվածին։