Սոխ Վորոնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոխ Վորոնովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ Վորոնովի (A. woronowii)
Միջազգային անվանում
Allium woronowii

Սոխ Վորոնովի (լատ.՝ Allium woronowii), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր գեղազարդային բույս է: Ցողունի բարձրությունը 15-50 սմ է: Տերևները 2-4, գծային-նշտարաձև կամ գծային են: Ծաղկաբույլը լայն փնջաձև կամ կիսագնդաձև է: Ծաղկապատը աստղաձև-գավաթանման է, մասերը՝ վարդագույն կամ համարյա սպիտակ, ծիրանագույն կամ կանաչ ջղով, նեղ-էլիպսաձև, նավականման[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի (Կրաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Վարդահովիտ, Բարձրունի, Խաչիկ, Գնիշիկ, Մոզրով գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Նախիջևանում (գյուղ Ազնաբերդ) և Արևելյան Անատոլիայում (լեռնագագաթ՝ Արարատ)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1800-2300 մ բարձրությունների վրա, խճաքարոտ տեղերում, կրաքարային քարաթափվածքների վրա, լեռնային տափաստանում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Տեսակին, ներքին գործոնների և գյուղատնտեսական գործունեության հետևանքով, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6