Գազ արծվասարային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազ արծվասարային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ արծվասարային (A. montis-aquilis)
Միջազգային անվանում
Astragalus montis-aquilis

Գազ արծվասարային (լատ.՝ Astragalus montis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված, անցողուն, թխակապույտ բազմամյա բույս է: Տերևները բազմաթիվ են: Տերևիկները 5-10 զույգ են, 2-6 մմ երկարությամբ, 2-4 մմ լայնությամբ, երկու կողմից, հազվադեպ՝ միայն տակից առսեղմ մազոտ: Ծաղկակիրները տերևներից կարճ են, 2-8 սմ երկարությամբ և 4-10 ծաղիկներով: Պսակը սպիտակավուն է, նավակի ծայրը՝ մանուշակագույն: Դրոշը ունի 20-26 մմ երկարություն: Ունդը գծային է, կողքերից թեթևակի սեղմված, 12-24 մմ երկարությամբ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Նախիջևանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, կրաքարային լանջերին, ժայռերի ճեղքերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6