Գազ Վեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ Վեդու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Վեդու (A. vedicus)
Միջազգային անվանում
Astragalus vedicus

Գազ Վեդու (լատին․՝ Astragalus vedicus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-35 սմ բարձրությամբ, քիչ ճյուղավորված թուփ է։ Տերևների առանցքը բարակ է, սովորաբար նարնջակարմիր և փոքրիկ փշիկով վերջացող։ Տերևիկները 4-6-ական զույգերով են, խավոտ, էլիպսաձև, հաստավուն, հետ թեքված առանցքներով։ Ծաղիկները հավաքված են խիստ մոտեցած տերևների անութներում և առաջացնում են 2-3 սմ տրամագծով գնդաձև ծաղկաբույլ։ Բաժակը խավոտ է, ատամիկները՝ խողովակից շատ երկար, խոզանաձև, երկար թարթիչավոր։ Պսակը դժգույն վարդագույն է, դրոշը բաժակին չգերազանցող, առանց ականջուկների[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս, Քաղցրաշեն, Երասխ, Վեդի, Ուրծի լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, քարաթափվածքների, կրաքարային և տրավերտինային տեղերում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա։ Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.