Ճայկտուց Սոսնովսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճայկտուց Սոսնովսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խորդենածաղկավորներ (Geraniales)
Ընտանիք Խորդենազգիներ (Geraniaceae)
Ցեղ Արագլախոտ (Erodium)
Տեսակ Ճայկտուց Սոսնովսկու (E. sosnowskianum)
Միջազգային անվանում
Erodium sosnowskianum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Ճայկտուց Սոսնովսկու (լատին․՝ Erodium sosnowskianum), խորդենազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է։ Ցողունի երկարությունը հասնում է 5-10 սմ-ի։ Տերևները փետրաձև հատված են, կոթունավոր, գծային կամ սեպաձև։ Ծաղկաբույլը 3-5 ճառագայթներով է։ Ծաղիկները մանր են, մանուշակագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակրց 2500-3000 մ բարձրությունների վրա, ալպյան մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.