Արագլախոտ
| Արագլախոտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խորդենածաղկավորներ (Geraniales) |
| Ընտանիք | Խորդենազգիներ (Geraniaceae) |
| Ցեղ | Արագլախոտ (Erodium) Aiton, 1789 |
Արագլախոտ (լատիներեն՝ Erodium), ճայկտուց, կռնկախոտ, ծենի, խորդենազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ արագլախոտ հայկական (E. armenum ), արագլախոտ Սոսնովսկու (E. sosnowskianum ), արագլախոտ արագլային (E. ciconium ), արագլախոտ խնդամոլային (E. cicutarium ) և այլն։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը ճյուղավորվող է՝ պատված կոշտ մազիկներով, բարձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները կրկնակի փետրաբաժան են, մերձարմատայիևները՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ բաց կարմրավուն, վարդագույն կամ մորեգույն։ Ծաղկում է ապրիլ-֊սեպտեմբերին։ Պտուղը տուփիկ է (նման է արագիլի գլխի, այստեղից՝ (արագլախոտ անվանումը)։
Կիրառական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են մրսածության, սրտային, կոկորդի, լնդերի հիվանդությունների ժամանակ, նաև որպես վերքամոքիչ միջոց։ Մեղրատու է։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, բաց ավազոտ վայրերում, դաշտերում, բանջարանոցներում և այլն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագլախոտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագլախոտ» հոդվածին։ |
| ||||||
|