Շնկոտեմ Զանգեզուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շնկոտեմ Զանգեզուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Շնկոտեմ (Thlaspi)
Տեսակ Շնկոտեմ Զանգեզուրի (T. zangezuricum)
Միջազգային անվանում
Thlaspi zangezuricum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 CR hy.svg
Կրիտիկական վիճակում գտնվող

Շնկոտեմ Զանգեզուրի (լատ.՝ Thlaspi zangezuricum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-10 սմ բարձրությամբ, բազմաթիվ ցողուններով, նուրբ բազմամյա բույս է: Տերևներն ամբողջաեզր են, որոնցից արմատամերձները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր և առանց ականջուկների: Ծաղիկները քառատիպ են, վարդագույն և ունեն պսակաթերթեր: 4-9 մմ տրամագիծ ունեցող պատիճակներն անթև են և երկու գագաթներին նեղացած: Սռնակն երկարությունը 1 մմ է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Խուստուփ, Արավուս) և Մեղրու (Վարդանաձոր) ֆլորիստիկական շրջաններում: Ունի 3 լոկալիտետ[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-3100 մ բարձրությունների վրա և ժայռաճեղքերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Հայաստանի էնդեմիկ բույսերից է: Տրածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Տեսակին, կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել ԲՀՊՏ Խուստուփի ենթալպյան և ալպյան գոտիներում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6