Շնկոտեմ
Շնկոտեմ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Thlaspi | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
Շնկոտեմ (անգլ.՝ Thlaspi), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-60 սմ։ Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն։
Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը երկսերմ կամ բազմասերմ պատիճակ է։ Սերմերը հարթ են կամ կետիկավոր։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է 70, Հայաստանում՝ 9 (11) տեսակ՝
- շնկոտեմ դաշտային (Thlaspi arvense),
- շնկոտեմ հարթապտղանի (Thlaspi platycarpum),
- շնկոտեմ հովանոցավոր (Thlaspi umbellatum),
- շնկոտեմ Շովիցի (Thlaspi szovitsianum),
- շնկոտեմ Զանգեզուրի (Thlaspi zangezuricum)։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիների խոնավ բացատներում, խոտածածկ լանջերին, գետափերին, թփուտներում և այլն։
Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Apterigia Galushko
- Atropatenia F.K.Mey
- Callothlaspi F.K.Mey
- Kotschyella F.K.Mey
- Masmenia F.K.Mey
- Microthlaspi F.K.Mey
- Neurotropis (DC.) F.K.Mey
- Noccidium F.K.Mey
- Raparia F.K.Mey
- Syrenopsis Jaub. et Spach
- Thlaspiceras F.K.Mey
- Vania F.K.Mey
Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), սապոնին, սերմերը՝ 20-33% ճարպայուղեր։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում են տեխնիկական նպատակներով և սննդի մեջ, պատրաստուկները՝ որպես հակաբորբոքային միջոց։ Ձանգեզուրի շնկոտեմ հազվագյուտ բնաշխարհիկ է, հանդիպում է Սյունիքի մարզի ալպյան և ենթալպյան գոտիներում։ Աճում է ժայռաճեղքերում։ Ծաղիկները թանաքավարդագույն են. գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասը մտնում է Brassicaceae ընտանիքի և Brassicales կարգի մեջ.
14 ընտանիք | e1 | |||||||||||||||
կարգ Խաչածաղկավորներ | ցեղ Շնկոտեմ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Կաղամբազգիներ | e2 | ||||||||||||||
ևս ծակավոր բույսերի 44 կարգ | ես բազմաթիվ տեսակներ, | f2 | ||||||||||||||
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 70 տեսակ, նրանցից մի քանիսը[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ По данным сайта GRIN (см. карточку организма).
- ↑ По данным GRIN, ITIS и NCBI (см. карточку организма).
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Thlaspi L.(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексеев Ю. Е. и др. Травянистые растения СССР / Отв. ред. докт. биол. наук Т. А. Работнов. — М.: Мысль, 1971. — Т. 1. — С. 392. — (Справочники-определители географа и путешественника).
- Буш Н.А. Род 681. Ярутка — Thlaspi. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 576—590. — 696 + XXX с. — 5200 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շնկոտեմ Archived 2014-12-24 at the Wayback Machine.
- Շնկոտեմ Archived 2014-12-24 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|