Գինեծաղիկ գազարատերև
Գինեծաղիկ գազարատերև | |
![]() Գինեծաղիկ գազարատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Գինեծաղիկ (Oenanthe) |
Տեսակ | Գինեծաղիկ գազարատերև (O. silaifolia) |
Միջազգային անվանում | |
Oenanthe silaifolia | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Գինեծաղիկ գազարատերև (լատին․՝ Oenanthe silaifolia), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խոտաբույս է։ Ունի 25-50 սմ բարձրություն և պալարանման հաստացած արմատներ։ Արմատամերձ տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատված են։ Ճառագայթները 3-10-ն են, որոնք պտղի ժամանակ թեթևակի հաստացած են և սեղմված։ Ծածկոցը, որը հովանոցիկներից կարճ է, ունի 7-11 թերթիկ։ Բաժակի ատամները նշտարաձև են, պտղի ժամանակ պահպանվող։ Պտուղները պրիզմաձև են, 2-2,5 մմ երկարությամբ, առանց ազատ սյունի[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստական շրջանում և Արտաշատի շրջակայքում։ Աճում է նաև Նախակովկասում, Մեծ Կովկասում, Արևելյան Հարավային Կովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Անատոլիայում, Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում է հունիս-հուլիս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգներն են՝ սահմանափակ տարածման շրջանները, մելիորացիան, գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-Ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեծաղիկ գազարատերև» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեծաղիկ գազարատերև» հոդվածին։ |
|