Բոգ Օլիվյեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգ Օլիվյեի
Բոգ Օլիվյեի
Բոգ Օլիվյեի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Տրիբա Gentianeae
Ցեղ Բոգ (Gentiana)
Տեսակ Բոգ Օլիվյեի (G. olivieri)
Միջազգային անվանում
Gentiana olivieri

Բոգ Օլիվյեի (լատին․՝ Gentiana olivieri), բոգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-70 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Մինչև 10 սմ երկարությամբ արմատամերձ տերևները առաջացնում են վարդակ։ Ցողունային տերևները սակավաթիվ են (2-3 զույգ) և նեղ նշտարաձև։ Ծաղիկները բազմաթիվ են, գագաթնային կոմպակտ ծաղկաբույլերում, մեծ, կապույտ կամ մանուշակագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք, Ուրծի և Երախի լեռնաշղթաներ) և Շիրակի (Լուսաղբյուր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը հանդիպում է նաև Նախիջևանում, Փոքր և Միջին Ասիայում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներին՝ ծովի մակարդակից 900-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Ներկայումս հայտնի է երեք պոպուլյացիա։ Արեալը խիստ ֆրագմենտացված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգ Օլիվյեի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգ Օլիվյեի» հոդվածին։