Ձագախոտ Էգինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձագախոտ Էգինյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Ձագախոտ Էգինյան
Լատիներեն անվանում
Erysimum eginense


Ձագախոտ Էգինյան (լատին․՝ Erysimum eginense), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա խոտաբույս է, որի ցողունը՝ 30-60 սմ բարձրություն ունի։ Տերևները նեղ-գծային են, ամբողջաեզր, ծածկաված 2-3-բաժան մազիկներով։ Պսակաթերթերը դեղին են, 7-8 մմ երկարությամբ։Պտուղները պատիճներ են, որոնք ծաղկաբույլի առանցքից մի փոքր հեռացած են, հավասարաչափ քառանիստ, ծածկաված 3-5-բաժան մազիկներով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Ապարանի (Արաի լեռ), Գեղամի (Զար և Քյանքան գյուղերի շրջակայք) և Երևանի (Էլար, Արզենի, Քանաքեռ, Ջրաբեր, Ողջաբերդ գյուղերի շրջակայքում) ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալը, նաև ընդգրկում է Նախիջևանը և Անատոլիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստաններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ հունիսին-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված անթրոպոգեն գործոնների հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.