Իշակաթնուկ հալեպական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշակաթնուկ հալեպական
Իշակաթնուկ հալեպական
Իշակաթնուկ հալեպական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae)
Ենթատրիբա Euphorbiinae
Ցեղ Իշակաթնուկ (Euphorbia)
Ենթացեղ Esula
Վերնատեսակ 'Myrsiniteae'
Տեսակ Իշակաթնուկ հալեպական (E. aleppica)
Միջազգային անվանում
Euphorbia aleppica

Իշակաթնուկ հալեպական (լատին․՝ Euphorbia aleppica), իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, որն ունի 10-25 սմ բարձրություն։ Տերևները նեղ-գծային են, սուր, բազմաթիվ, շատ խիտ մոտեցած և 1 մմ լայնությամբ։ Ծածկոցի թերթերը եռանկյունաձև-ռոմբաձև են, երկար, սրացած։ Գագաթնային ծաղկակիրները 3-5 հատ են, տարբեր երկարության և հաստավուն։ Նեկտարանոցները կիսալուսնաձև են։ Սերմերը խիտ են, թմբիկավոր, հավելուկը՝ փոքր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք)։ Աճում է նաև Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասում, միջերկրածովյան ավազանում (Արևելյան մաս), Ղրիմում, Հյուսիսարևելյան Թուրքիայում, Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։ Անհրաժեշտ է նոր աճելավայրեր որոնել «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրակաացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկ հալեպական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկ հալեպական» հոդվածին։