Ակտինոլեմ խոշորաբաժակ
Ակտինոլեմ խոշորաբաժակ | |
Ակտինոլեմ խոշորաբաժակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Ակտինոլեմ (Actinolema) |
Տեսակ | Ակտինոլեմ խոշորաբաժակ (A. macrolema) |
Միջազգային անվանում | |
Actinolema macrolema |
Ակտինոլեմ խոշորաբաժակ (լատին․՝ Actinolema macrolema), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միամյա բույս է, որն ունի 10-25 սմ բարձրություն։ Հովանոցի ներքին ծաղիկները երկսեռ են, համարյա նստադիր, արտաքին ծաղիկները արական են, երկար ծաղկակոթերով։ Ծածկոցի թերթերը խոշոր և փշատամնավոր եզրերով են։ Պտուղների մերիկարպները մեջքի կողմից սանրաձև ատամնավոր են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ուրծի լեռնաշղթա, Ողջաբերդի շրջակայք)։ Հանդիպում է նաև Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսարևմտյան Իրանում և Սիրիական անապատում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, քարքարոտ կավային լանջերին, ցանքերում, կիսաանապատում և չոր տափաստաններում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Կովկասում հանդիպում է միայն Հայաստանում երկու պոպուլյացիաներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին տնտեսական գործունեության (գյուղատնտեսական հանդակների ընդլայնում, տնտեսական կառույցների ստեղծում), ինչպես նաև անասունների կողմից տրորման հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման սպառնալիքը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պոպուլյացիաներից մեկը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինոլեմ խոշորաբաժակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինոլեմ խոշորաբաժակ» հոդվածին։ |
|