Ձնծաղիկ Լագոդեխիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ձնծաղիկ լագոդեխիիից)
Ձնծաղիկ Լագոդեխիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շքանարգիզազգիների
Տեսակ Ձնծաղիկ լագոդեխիի
Լատիներեն անվանում
Galanthus lagodechianus


Ձնծաղիկ Լագոդեխիի (լատին․՝ Galanthus lagodechianus), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որն ունի ոչ մեծ ձվաձև սոխուկ։ Տերևները նեղ-գծային են, վերևում՝ տափակ, յուղալի փայլով, վաղ գարնանը զարգացող։ Ծաղկակիրը ծաղկման ժամանակ տերևներից երկար է լինում։ Ծաղիկները մանր են, մաքուր սպիտակ, 20–25 մմ երկարության։ Ծաղկապատի ներքին մասերի պուտերը փոքրիշատե նեղ-նալաձև են[1]։

Տարածվածություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի և Բերդի շրջակայքում)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավարևմտյան և Հարավային Անդրկովկասը[1]։

Էկոլոգիա [խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1500 մ բարձրությունների վրա, կաղնու-բոխու և հաճարենու-բոխու անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփերի մացառուտներում։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում՝ ապրիլին[1]։

Պահպանություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Բույսին սպառնացող հիմնական վտանգը ծաղիկների հավաքն է որպես գեղազարդային բույս և աճելավայերի պայմանների խախտումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդդգրկված չէր։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ Լագոդեխիի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ Լագոդեխիի» հոդվածին։