Ծվծվուկ Արաքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծվծվուկ Արաքսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Ծվծվուկ Արաքսի
Լատիներեն անվանում
Silene araxina


Ծվծվուկ Արաքսի (լատին․՝ Silene araxina), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-40 սմ բարձրությամբ բազմամյա, գեղազարդային բույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր։ Ցողունների հիմքում խմբված են մահացած տերևների հիմքերը, որոնք կոշտ են ու չռված։ Պսակաթերթերը վարդագույն են և ունեն ենթաբաժակ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ քաղաքի շրջակայք)։ Աճում է նաև Հյուսիս արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2400 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող հիմնական սպառնալիքներն են ճանապարհաշինությունը և ռեկրեցիոն տրորումը։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.