Ծվծվուկ անապատային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծվծվուկ անապատային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Sileneae
Ցեղ Ծվծվուկ (Silene)
Տեսակ Ծվծվուկ անապատային (S. eremitica)
Միջազգային անվանում
Silene eremitica

Ծվծվուկ անապատային (լատին․՝ Silene eremitica), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որի բարձրությունը 30-80 սմ է։ Բաժակը, որը մերկ է, ունի 8-10 մմ երկարություն։ Պտղակիրը՝ կարպոֆորը, ավելի քան երկու անգամ բաժակից կարճ է։ Պսակաթերթերը դեղնավուն-կանաչավուն են և առանց պսակակցի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Երևանի (Արարատ ավանի և Ազատի ջրամբարի շրջակայք) և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, աղակալած ճահիճներում, կիսաանապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 փոքրիկ պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից է պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Արարատի ճահիճները Հայաստանի Կառավարության 2008 թվականի որոշման համաձայն ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում, որպես «Աղակալած ճահճուտ», սակայն պահպանության ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չեն իրականացվում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.