Դժգույն գարշասունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժգույն գարշասունկ
Դժգույն գարշասունկ
Դժգույն գարշասունկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Ճանճասպանայիններ (Amanitaceae)
Ցեղ Ճանճասպան (Amanita)
Տեսակ Դժգույն գարշասունկ (A. phalloides)
Միջազգային անվանում
Amanita phalloides

Դժգույն գարշասունկ (լատին․՝ Amanita phalloides), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացու թունավոր սունկ է, որի 5-15 սմ տրամագծով, ձիթապտղագույն, կանաչավուն, սպիտակավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, հարթ եզրերով, մետաքսանման գլխարկը ընդհանուր ծածկոցի մնացորդներով է։ Սունկն ունի սպիտակ պտղամիս, թիթեղներ և ոտիկ։ Հասուն և չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ։ Սպիտակ թաղանթանման օղակով ոտիկը 6-12 x 1,5-2 սմ է, հիմքի մոտ՝ ուռուցիկ, ազատ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ 8-12 x 7-9 մկմ, անգույն, օվալաձև սպորները հարթ են, ամիլոիդ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ամերիկան, Աֆրիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ասիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայաստանում այս սնկի եզակի պտղամարմինները հայտնաբերված են Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավան քաղաքի շրջակայք, Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Ապարանի ֆլորիստիկական շրջանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է հողի վրա, լայնատերև, փշատերև և խառը անտառներում, 1100-1800 մ բարձրության վրա, հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում փշատերև և սաղարթավոր անտառների ծառատեսակների, հիմնականում կաղնու հետ։ Օգտագործվում է բժշկության մեջ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պահպանվում է Դիլիջան ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժգույն գարշասունկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժգույն գարշասունկ» հոդվածին։