Ծվծվուկ Մեյերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծվծվուկ Մեյերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Sileneae
Ցեղ Ծվծվուկ (Silene)
Տեսակ Ծվծվուկ Մեյերի (S. meyeri)
Միջազգային անվանում
Silene meyeri

Ծվծվուկ Մեյերի (լատին․՝ Silene meyeri), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-10 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ցողունների հիմքում կուտակված են մահացած տերևների կոշտ, ցցված հիմքերը։ Պսակաթերթերը մուգ վարդագույն են կամ մանուշակագույն։ Կարպոֆորը՝ պտղակիրը, ներքևի կեսում թավոտ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Երևանի (Միլի գետի հովիտ, Զանգակատուն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) Մեղրու (Բողաքար) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Թալիշում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000-2800 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս ամսինն, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի են չորս փոքրիկ պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.