Գազ կարակուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ կարակուշի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ կարակուշի (A. karakuschensis)
Միջազգային անվանում
Astragalus karakuschensis

Գազ կարակուշի (լատին․՝ Astragalus karakuschensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-10 սմ բարձրությամբ, ստորգետնյա փայտացող ընձյուղներով, խիտ ծածկված կարճ ցցված պարզ մազիկներով բազմամյա բույս է։ Տերևները լինում են 1,5-3 սմ երկարության։ Տերևիկները 8-10-ական զույգ են, էլիպսաձև։ Ծաղկակիրները ունեն 3-5 սմ երկարություն։ Ծաղկաբույլը նոսր է, ունի 5-8 ծաղիկներ։ Բաժակը ծաղկելիս փքվող է, ծիրանագույն, ջղավորված։ Պսակը սկզբում բաց գույնի է, հետո կարմրող[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի (գյուղ Չաթմա) և Դարեղեգիսի (Խաչիկ, Գնիշիկ, Մոզրով գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում` ծովի մակարդակից 1600-2700 մ բարձրությունների վրա, կրաքարային քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացման գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ կարակուշի» հոդվածին։