Կոլիբիա Կուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլիբիա Կուկի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք tricholomataceae
Տեսակ Կոլիբիա Կուկի
Լատիներեն անվանում
Collybia cookei


Կոլիբիա Կուկի (լատին․՝ Collybia cookei),Tricholomataceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

0,5-1,5 սմ տրամագծով, փռված, փոքր թմբիկով, սպիտակ գլխարկը շատ փոքր է։ Ոտիկին կպած թիթեղները նեղ են, սպիտակ։ Թելանման, կարճ ոտիկը աճում է սկլերոցիումի միջից։ Վառ գունավորված նարնջադեղնավուն սկլերոցիումները խոշոր են և առաջանում են թիթեղավոր սնկերի չորացած պտղամարմինների մնացորդների վրա։ Սպորափոշին սպիտակ է, իսկ սպորները՝ 4-5 × 2,5 մկմ և անգույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ենդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Գորիս-Շուրնուխ ճանապարհին, կաղնու-բոխու անտառներում, Pholiotina appendiculata սնկի սկլերոցիումների և պտղամարմինների վրա և Գորիսի շրջակայքի սոճուտներում Agaricales կարգի ներկայացուցիչների վրա[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալը նեղ է և սահմանափակ։ Հանդիպում են խմբերով թիթեղավոր սնկերի պտղամարմինների մնացորդների, փռոցաշերտի, հողի, գլխարկավոր սնկերի փտած կամ չորացած պտղամարմինների վրա, սեպտեմբեր ամսին։ Փռոցաշերտային, հումուսային սապրոտրոֆ կամ միկոֆիլ է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիբիա Կուկի» հոդվածին։