Հոհենակերիա անցողուն
Հոհենակերիա անցողուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Hohenackeria |
Տեսակ | Հոհենակերիա անցողուն (H. exscapa) |
Միջազգային անվանում | |
Hohenackeria exscapa |
Հոհենակերիա անցողուն (լատին․՝ Hohenackeria exscapa), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միամյա անցողուն բույս է, որի բարձրությունը 5–10 սմ է։ Տերևները գծային–նշտարաձև են։ Ծաղկաբույլը գլխիկանման է՝ տեղավորված համարյա արմատավզիկի մոտ։ Պտուղները խմբված են, հակաբրգաձև, դժվարությամբ մերիկարպների բաժանվող և ունեն 5–6 սմ երկարություն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք, Կոշ, Ուջան, Վեդի)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Անատոլիայում և Հարավային Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1500 մ բարձրությունների վրա, կավային քարքարոտ լանջերին, կիսաանապատում, տափաստանում, երրորդական կարմիր կավերի վրա։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքներ են՝ քաղաքաշինությունը, գյուղատնտեսական հանդակների ընդարձակումը, անասունների կողմից տրորումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|