Արիստոլոխիա վրացական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստոլոխիա վրացական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Պղպեղածաղկավորներ (Piperales)
Ընտանիք Զրվանդազգիներ (Aristolochiaceae)
Ցեղ Զրվանդ (Aristolochia)
Տեսակ Արիստոլոխիա վրացական (A. iberica)
Միջազգային անվանում
Aristolochia iberica

Արիստոլոխիա վրացական (լատին․՝ Aristolochia iberica Fisch.), արիստոլոխիազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ Ցողունները ուղիղ կանգնած են, պարզ, չճյուղավորված և ունեն 25–45 սմ բարձրություն։ Տերևները խոշոր են, ամբողջական, լայն սրտաձև–օվալ։ Ծաղկապատը խոշոր է 3,5–4,5 սմ, սպիտակականաչավուն, ձագարաձև, կորացած։ Ծաղիկը տեղավորված է տերևի տակ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստական շրջանում։ Աճում է նաև Վրաստանում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1300 մ բարձրությունների վրա, անտառի ծածկոցի տակ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա Հյուսիսային Հայաստանի անտառներում։ Տարածման և բնակության շրջանները 500 կմ²-ից փոքր են։ Տեսակին կապված անտառտնտեսական աշխատանքների հետ տարածման և բնակության շրջանների նվազում է սպառնում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստոլոխիա վրացական» հոդվածին։