Տերեփուկ էլբուրսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ էլբուրսյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ էլբուրսյան
Լատիներեն անվանում
Centaurea elbrusensis Bois


Տերեփուկ էլբուրսյան (լատին․՝ Centaurea elbrusensis Bois), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է։ Ցողունը միշտ մեկ զամբյուղով է, փռված, խիտ տերևակալված։ Տերևները խիտ մոխրագույն թավոտ են, նշտարաձև, սուր, վարդակայինները ունեն կոթուններ, միջինները նստադիր են։ Ծաղիկները սպիտակակրեմագույն են, առէջային խողովակը և վերնակապը՝ վարդամանուշակագույն։ Սերմնիկները կարճ պապուսով են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Ողջի գետի վերնագավառ) և Մեղրու (Լիճքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսային և Արևմտյան Իրանում[1]։

էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում ծովի՝ մակարդակից 2300-3000 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, ժայռերի միջև։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանում աճում է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հիմնական տարածման շրջանը գտնվում է Իրանում, իսկ Հայաստանի տարածքում, թեև աճում է սպառնալիքի քիչ ենթարկվող տեղերում շատ հազվագյուտ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.