Վարդակակաչ անտառային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդակակաչ անտառային
Վարդակակաչ անտառային
Վարդակակաչ անտառային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ցեղ Վարդակակաչ (Tulipa)
Տեսակ Վարդակակաչ անտառային (T. sylvestris)
Միջազգային անվանում
Tulipa sylvestris

Վարդակակաչ անտառային (լատ.՝ Tulipa sylvestris), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-50 սմ բարձրությամբ բազմամյա սոխուկավոր բույս է: Սոխուկը ծածկված է բաց գույնի, թեթևակի կաշենման, միայն վզիկի և հիմքի մասում կոշտամազ թեփուկներով: Տերևները գծային նշտարաձև են, սովորաբար ուղիղ կանգնած, հաճախ կարմրավուն եզրերով: 2-4 սմ երկարությամբ ծաղիկը մեծ է, ներսից վառ դեղին, արտաքինից՝ ծիրանի կանաչավուն: Առէջաթելերը ամբողջ երկարությամբ լայնացած են: Սերմնարանը իլիկաձև է: Տուփիկը երկարավուն եռանիստ է և հանկարծակի սրածայր[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այգեպատ, Մոսես, Նեքին Կարմիր): Ընդհանուր արեալն ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Իտալիան, Հյուսիսային Իրանը, Սիցիլիա և Սարդինիա կղզիները[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև խոտածածկ լանջերին, ցանքերում և անտառների եզրերին: Ծաղկում է ապրիլին, պտղաբերում՝ մայիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6